Մշակույթ

Էլեն Սեգարան այցելեց Երեւանի կոնյակի գործարան

Հայազգի ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան Հայաստանում է ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում։ Այսօր նա Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ այցելել է Երևանի կոնյակի գործարան:
Ըստ նախատեսված ծրագրի` հյուրերը եղել են գործարանի հնացման արտադրամասում, ծանոթացել հայկական «Արարատ» կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:

Պատվիրակությունը կանգ է առել նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի:

Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այս տակառը կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Իսկ ժամը 19- ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Հելեն Սեգարայի համերգը:

Ցուցադրել ավելի
Back to top button