Հասարակություն

Վերաքննիչը Վարդան Սեդրակյանի կալանքը թողեց ուժի մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, հայտնում է «Փաստինֆոն»։

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button