Հասարակություն

Սոչիի օլիմպիադան քրեական աշխարհի հետաքրքրությունների թիրախում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երկու ամիս առաջ Մոսկվայում մահափորձի հետևանքով զոհվեց Ասլան Ուսոյանը, քրեական շրջանակներում ավելի հայտնի որպես Դեդ Հասան: «Գողական աշխարհում» այս սպանությունը եղավ շրջադարձային` ազդեցության ոլորտների բաժանման հարցում:
Քրեական կլանների միջև սկիզբ առած փոխադարձ հաշվեհարդարի զոհ են գնացել արդեն 125 հոգի, հայտնեց քրեական աշխարհի մասին գրքերի հեղինակ Ս
երգեյ Գալոյանը: Նա ցավով արձանագրում է, որ քրեական հեղինակությունների սպանությունները դեռ կշարունակվեն։
Դեդ Հասանը իր շահերն ունեցել է և մեր երկրում, պնդեց Սերգեյ Գալոյանը, սակայն դժվարացավ հստակեցնել, թե որ ոլորտներում է զբաղված եղել հանգուցյալ քրեական հեղինակությունը:

Քրեական աշխարհում այսօր առաջնահերթ նշանակություն է տրվում տնտեսական լծակներին, և այս առումով շահերի թիրախում են հայտնվել Սոչիում գալիք տարի անցկացվելիք Ձմեռային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որտեղ այսօր մեծ գումարներ են ուղղվում: 

Ցուցադրել ավելի
Back to top button