ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այլեւս չի հանդիպի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական ընտրություններից հետո իր առաջին հանդիպումն է ունեցել լրագրողների հետ, որ տեւել է երկուսուկես ժամ։  Նա անդրադարձել է հետընտրական, տնտեսական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, հաղորդում է «Արմնյուզը»։

 

Հետընտրական  զարգացումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ընտրություններից հետո կայացած հանդիպման մանրամասների իր տեսակետը ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ալեւս չի հանդիպի «Ժառանգության» առաջնորդի հետ, քանի որ հացադուլ հայտարարելով նա վերջ է դրել քաղաքական պայքարին։

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպուման ավարտին ինքը երեք առաջարկ է ներկայացրել.

  •             առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որ ինքն է հաղթել ընտրություններըում ու կմնա ընդդիմադիր դիրքերում,
  •             երկրորդ՝ կընդունի, որ ստացել է 36 տոկոս ձայն եւ որպես ընդդիմության առաջնորդ կառավարությանը կդրդի ավելի խորը բարեփոխումներ իրականացնել,
  •             երրորդ՝ կներգրավվի իշխանության մեջ։

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է գնալ առաջին՝ արմատական ճանապարհով, ասել է Սերժ Սարգսյանը։

Հանրապետության որոշ քաղաքներում  պարտությունը Սերժ Սարգսյանի համար ցավալի անակնկալ է եղել։ Նա նշել է, որ անկախ ամեն ինչից, թե որտեղ է հաղթել, որտեղ՝ պարտվել, նա մնում է հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը։

 

Տնտեսական զարգացումներ

Կառավարությունում առաջիկա փոոխություններին խնդրին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ կազմի փոփոխություն չի լինի, սակայն չկա երաշխիք, որ չեն լինի փոփոխությոններ։
Առայժմ կառավարության առջեւ դրված են խնդիրներ, որոնք պետք է կատարվեն։ Նախեւառաջ՝ պետք է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աշխատավարձերի աճը պետք է արձանագրվող գնաճից բարձր լինի։ Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ հուլիսի 1- ից Հայաստանում սպասվում է աշխատավարձերի եւ կենսաթոշակների շոշափելի աճ։

Նա ընդգծել է, որ գազի գինն առայժմ չի բարձրանա, սակայն եթե բարձրանա՝ շոշափելի չի լինի։

Սիաժամանակ՝ հանրապետության նախագահը նշել է, որ անցած հինգ տարիներին կառավարությունում մոտ 20 փոփոխություն է եղել եւ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը երեք տարի է կազմում։

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ նա նշել է, որ դրա պատճառները ոչ թե սոցիալ- տնտեսական են, այլ ապագայի նկատմամբ անորոշությունը եւ կոչ է արել օգնել իրեն եւ կառավարությանը, որ հաղթահարվի դա։

 

Արտաքին քաղաքական զարգացումներ

Խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն իր հարաբերությունները կառուցում է ոչ թե շահերի բախման, այլ համադրման սկզբունքով։

Նա արձանագրել է, որ Մաքսային միությանն անդամակցելը մեր քաղաքական օրակարգում չկա։

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա հաջորդ ամիս Հայաստան կժամանաի այս միության կոլեգիայի ղեկավարը։ Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության հուշագիր։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այստեղ ԵՍ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը մտել է եզրափակիչ փուլ։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրություններից հետո իր այցերը Մոսկվա եւ Բրյուսել ցույց են տալիս, որ առաջիկա հինգ տարիներին եւս Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանալու է նույն տրամաբանությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button