Տնտեսական

«Հոնդան» արդեն ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ   բացվել է «Հոնդա մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացչությունը: «Փնտրեցինք ու գտանք հուսալի գործընկեր- երկիր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է  «Հոնդա մոտոր» Եվրոպայի նախագահ Մանաբու Նիշիմայեն, ով   միաժամանակ բացահայտել է նաև  հայ սպառողներին գրավելու գաղտնիքները։

«Մեր հաճախորդներն աշխարհով մեկ, հուսով եմ նաև Հայաստանում, վայելում են որակը, վառելիքի  խնայողությունը, ինչպես նաև վարելու մեծ հաճույքը»,- ասում է նա։
Ներկայացուցչություն բացելու  համաձայնագիրը «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ մոտորս» ու ճապոնական «Հոնդա մոտոր» ընկերությունների միջև ստորագրվել  է անցյալ տարի: «Գրանդ մոտոր» ընկերության տնօրեն,  ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր,  դաշնակցական Արա Նռանյանն է։

«Գրանդ հոլդինգն» ավելի քան յոթ միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:

«Մենք նպատակ ունենք փոխել մեր սպառողների պատկերացումները և մեքենաների, և սպասարկման որակի նկատմամբ: Սկսում ենք հինգ ամենահայտնի մոդելներից, և այդ շարքը հետագայում ընդլայնվելու է: Համոզված եմ, որ հայ սպառողը համոզվելու է, որ ինքը հնարավրություն ունի ձեռքբերել ամենաորակյալ մեքենաները հենց այս կենտրոնից»,- ասում է Արա Նռանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button