Հասարակություն

«Հիդրոմետ».Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում

Առաջիկա օրերին հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն. մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում,-այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոմետ» ծառայության տնօրենը: Ծառայության կանխատեսումներով, այսօր հանրապետության շրջանների զգալի մասում, վաղը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, իսկ մարտի 20-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կնվազի 8-ից 10, իսկ մարտի 20-ից 22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Ցուցադրել ավելի
Back to top button