Հեշտացվում է լիցենզավորման գործընթացը, ասում են պաշտոնյաները


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Տաքսիների դեղին պետհամարանիշներն ինքնակպչուն կտրոններով փոխարինելու՝ Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի օրենսդրական նախաձեռնությունը ավելի կհեշտացնի տաքսիստների գործը, փորձում է բացատրել տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը։
Նախաձեռնությունից դժգոհ տաքսիստներին պարզաբանում է, որ վերջիններն այլևս ստիպված չեն լինի 17 հազար դրամ վճարել դեղին պետհամարանիօշ ստանալու համար: Բացի դա՝ կհեշտանա նաև լիցենզավորման գործընթացը, ասաց։
Հարց է առաջանում, թե ինչու ժամանակին պարտադրվեց տաքսու վարորդներին 17 հազար դրամով ձեռք բերել դեղին համարանիշներ։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում մոտավորապես 10 հազար ավտոմեքենա որպես տաքսի է գործում:
Հիմա, երբ արդեն դեղին համարանիշները պետք է փոխարինվեն ինքնակպչուն կտրոններով, հետ կվերադարձվե՞ն արդյոք տաքսու վարորդների վճարած 17 հազար դրամը։ Լրագրողների հարցին բացասական պատասխան տրվեց: