ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարարն այցել է Մխիթար Սեբաստացի կրթակահամալիր

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Շրջելով կրթահամալիրում` նախարարը ծանոթացել է հեղինակային կրթական ծրագրերի տարածման բաց համակարգին, մասնակցել մի քանի դասերի և ուսուցիչներից տեղեկացել ժամանակակից տեխնոլոգիաներն ուսման մեջ կիրառելու արդյունավետության մասին: Նա նկատել է, որ մեդիա կրթությունը թույլ է տալիս ոչ միայն գիտելիք փոխանցել երեխաներին, այլև ձևավորել ազատ մտածող քաղաքացի, որն իրեն ազատ է զգալու նաև տեղեկատվական այս դարաշրջանում: Նկատելով, որ ամեն ծրագիր չէ, որ հնարավոր կլինի տարածել հանրապետության այլ դպրոցներում և առավել ևս կարճ ժամանակահատվածում, Արմեն Աշոտյանը նշել է, որ նորարարական հանրակրթական մեթոդների կիրառումը հանրակրթական համակարգում շատ արդիական ուղղություն է:

Ցուցադրել ավելի
Back to top button