ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարային աղյուսակը

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, ռուս Պյոտր Սվիդլերը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը սեւերով առավելության հասավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Երրորդ տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր, իսկ Կարլսենն ու Սվիդլերը 2-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Ռաջաբովը, Կրամնիկն ու Գրիշչուկը հավաքել են 1.5-ական միավոր, իսկ Գելֆանդն ու Իվանչուկը՝ կեսական: Մարտի 18-ը հանգստյան օր է: Մարտի 19-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը:

Ցուցադրել ավելի
Back to top button