Հասարակություն

Ինչպես փրկել քարանձավները. մասնագետներն ուղիներ են նախանշում

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանում պատկերացում չկա քարանձավների քանակի մասին: Նախ պետք դրանք հաշվառել, ունենալ վիճակագրական տվյալներ, նոր հետո կազմել անձնագրեր, ասում է հնագետ Բորիս Գասպարյանը:

Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը  Եղեգնաձորում, Կոշում և Ուջանում արած դիտարկումների արդյունքում պարզել է, որ քարե դռնավոր քարանձավների վիճակը վատ է: Գիտաճանաչողական, մշակութային, հնագիտական նշանակություն ունեցող քարանձավներն այսօր չեն շահագործվում և ավերվում են, բարձրաձայնում է նա՝ փաստելով՝ քարանձավներում հսկողություն չկա։
Մարդը սահմանադրորեն իրավունք ունի շրջելու քարանձավում, սակայն, երբ մտնում է այնտեղ, մտածում է ոչ թե վայելու, այլ քանդելու մասին։
Խնդրի լուծումը քարանձավագետը տեսնում է խնամքի և հսկողության մեջ։

«Մեր երկիրն ունի մշակութային ահռելի ժառանգություն, սակայն վիճակը թույլ չի տալիս տնօրինել, պահպանել և օգտագործել այդ ժառանգությունը, ասում է  հնագետ Բորիս Գասպարյանը: Վերջինիս  խոսքով`անհրաժեշտ է  քայլեր ձեռնարկել` մի կողմից հուշարձանը պեղելու և ուսումնասիրելու, մյուս կողմից`թանգարանի վերածելու համար:  Գասպարյանի կարծիքով` քարանձավները պետք է տալ գիտակ մարդկանց, ովքեր հասկանում են դրանց օգտագործման օրինաչափությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button