ԿարևորՀասարակություն

Մտավորականների մտահոգությունները երկրի ապագայի վերաբերյալ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արձակագիր Հովիկ Վարդումյանը չի կարող կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա սկսված շարժումը, սակայն որ այն ազգային է ու ժողովրդական, հստակ է: Շարժման մեջ վերջերս ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնց արձակագիրը չի վստահում: «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ ոչ մի ուժի զորակցելու միտում չունի, հրապարակ է դուրս եկել աջակցելու ժողովրդին: Գինոսյանը ցավալի է համարում այն փաստը, որ արդեն որերորդ անգամ է ժողովուրդն ընտրում է ոչ թե իր նախագահին, այլ իշխանություններին դեմ:

Պետք է անկաշառ լինել և ականջալուր ժողովրդի ձայնին, ասում է «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավարը: Մտավորականը պետք է ջանք չխնայի ժողովրդի հոգեկերտվածքը բարձրացնելու համար: Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կիսեց գործընկերների մտահոգությունները` ասելով, որ փորձում է տարբերակներ գտնել իրավիճակից դուրս գալու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե առճակատում չի լինելու, նկարիչը համաձայն չէ, քանի որ այլ ճանապարհ չի տեսնում, հաջորդ քայլը, ըստ նրա, փոխհամաձայնությունն է: Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ իշխանությունը կգնա քայլերի, որ չկորցնենք այն ինչ ունենք: Եթե այս իրավիճակը շարունակվի, Հայաստանը կդատարկվի, ասում է մտավորականը: Վերջինս հարցի լուծումը տեսնում է միայն փոխհամաձայնության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button