Հասարակություն

Ամերիկյան վիզան կթանկանա

Ամերիկյան վիզաները առաջիկայում կարող են թանկանալ, ինչը պայմանավորված է միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններով, որոնք ԱՄՆ Սենատը կքննարկի ապրիլի սկզբին: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»: Ներկայացված փոփոխությունների փաթեթն առաջարկում է ավելացնել հսկողությունը օտարերկրացիների նկատմամբ, նրանց մուտքի ու ելքի վերահսկում, նոր որոնողական համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա հայտնաբերել նրանց, ովքեր գտնվում են երկրում առանց վիզայի երկարացման: Այս ամենը, հասկանալի է, պահանջում է ֆինանսական զգալի միջոցներ, ինչն էլ ԱՄՆ կառավարությունը կհայթհայթի վիզաների թանկացման շնորհիվ:

Վիզային հավաքագրումների թանկացումը պայմանավորված է նաև Բարաք Օբամայի նախընտրական խոստումների հետ` բարեփոխել միգրացիոն օրենսդրությունը: Վերլուծաբանները այն կարծիքին են, որ բարեփոխումներին կողմ կլինեն նաև հանրապետականները:

Ցուցադրել ավելի
Back to top button