ԿարևորՄիջազգային

Վենեսուելա. Ուգո Չավեսի մարմինը չեն զմռսի

Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը հայտարարել է, որ նախագահի Ուգո Չավեսի աճյունը չի զմռսվի: Հիշեցնենք, որ զմռսելու վերաբերյալ ավելի վաղ էր հաղորդվել: Թվիթերի իր միկրոբլոգում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է` զմռսումն իրականացնելու համար առաջնորդի աճյունը 7-8 ամսով Ռուսաստան տեղափոխելու ռուս բժիշկների առաջարկից: Այժմ Ուգո Չավեսի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում:

Ցուցադրել ավելի
Back to top button