ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ի տնտեսական գերատեսչությունների թերացումների մասին զեկույցներն ու դրանց արձագանքները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ուսումնասիրել ու հանրությանը ներկայացնել գերատեսչությունների՝ 2012թ իրականացրած աշխատանքներն ու մատնանաշել թերությունները: Նախորդ շաբաթվա ընթացքում ՄԻՊ գրասենյակի հրապարակումները հիմնականում տնտեսական բլոկի գերատեսչություններին էին վերաբերում: Պաշտոնյաների մի մասը պատասխանեց ՄԻՊ գրասենյակին: Երեկ էլ օմբուդսմենն է հանդես եկել հայատարարությամբ, որտեղ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել է, որ «կոռումպացված իրավախատումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքն առավել գեղեցիկ ու անթերի մատուցելով: Ավելին, առանձին գերատեսչություններ իրար հետ մրցակցում են , թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավերցած զեկույցը»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ըստ առանձին ոլորտների զեյկույցներ հրապարակել՝ ներկայացնելով 2012թ կատարված աշխատանքներն ու թերացումները: Այս շաբաթ ՄԻՊ-ի գրասենյակի, այսպես ասենք, թիրախում Հայաստանի տնտեսությունը կարգավորող ոլորտներն էին՝ ՏՄՊՊՀ, ՊԵԿ, ՀԾԿՀ, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի ու բնական պաշարների ու բնապահպանության նախարարություններ:
«Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում բողոքների, մամուլ տպագրված ու չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի օմբուդսմենները, և ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդներով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրներ»: Հրապարակված զեկույցների աշխատանքային մանրամասներն, ի դեպ, վերցված են ՄԻՊ Կարեն Անդրեասյանի երեկ տարածած հաղորդագրությունից, որը տեղադրված է գրասենյակի կայքէջում: Ամեն ինչ, սակայն, հերթականությամբ:

Շաբաթվա սկզբում հրապարակվեցին ՊԵԿ-ի ու ՏՄՊՊՀ-ին վերաբերող զեկույցները: ՊԵԿ-ի աշխատանքներում նկատվել են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային ու մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը,որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձն օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ: Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ասում է, որ իրենք ըմբռնումով են մոտենում ՄԻՊ-ի՝ ՊԵԿ-ի գործունեության և դրական, և թերացումներին տրված վերլուծությանը, սակայն Ալավերդյանի մոտ այն տպավորությունն է, որ շատ թերացումներ կապվում են անմիջապես ենթադրությունների հետ՝ առանց կոնկրետ փաստերի. «Մենք շահագրգռված ենք և ՄԻՊ-ի կողմից, և հասարակական կազմակերպությունների կողմից հարկային ու մաքսային սպառողների կոնկրետ քննադատությունը, կոնկրետ փաստերը հաշվի առնել և պատասխանատվության ենթրակվել հարկային ու մքսային համապատասխան ծառայողներին՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատումը: Բայց դրանք պետք է փաստավորված լինեն: Իսկ ընդհանուր ենթադրությունները, որ , օրինակ, ստվերի դեմ պայքարը արդյունավետ չի եղել, որ օրինակ, մեր համակարգում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, սրանք հայտարարություններ են, մենք կցանկայաինք ստանալ կոնկրետ փաստեր, դեպքեր՝ դրանցով կոնկրետ զբաղվելու համար»:
«2012թ գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները , ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների, վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը»,- հերթական մտահոգությունը կրկին ՊԵԿ-ի աշխատակիցներին է վերաբերում:
Արմեն Ալավերդյանի հակադարձում`. «Վարչական ու քրեական վարույթներում որպես իրեղեն ապացույց իրավախախտման օբյեկտը հարկային մարմնի կողմից կարող է առգրավվել, որպես ապացույց, հետո իհարկե վերադարձվում են սեփականատիրոջը: Հայաստանում չկա մի դեպք, որ քննության ըթնացքւոմ առգրավված իրը տնետսվարողին չվերադարձվի: Եվ չկա մի դեպք, որ մենք չապացուցենք, որ դրա հետևում ստվեր կա»:
Հրապարակելով ՏՄՊՊՀ-ի՝ 2012թ աշխատանքներին վերաբերող զեկույցը՝ ՄԻՊ գրասենյակը նշում է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնահարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն հիմնականում հատվածական է ուսումնասիրել հակամրցակցային դրսևորումները: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տարօրինակ է համարում այն, որ ՄԻՊ-ը գիտի նման դեպքեր , սակայն, հանձնաժողովին տեղյակ չի պահել.«Եթե առարկայական են, կան կոնկրետ խնդիրներ, ներակայցնի, մենք ուսումնասիրենք, որտեղ ինքը խնդիրներ է տեսնում, ոչ թե ինչ-որ հայտարարություններ անի: Բնականաբար մենք նույնպես կարծում ենք,որ մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, մենք փորձում ենք մեծացնել հասարակական իրազեկվածության աստիճանը, որպեսզի քաղաքցիները, տնտեսվարողները, ՀԿ ները խնդիրներ տեսնեն, անպայման դիմեն մեզ»:
Ինչպես նկատեցինք, պաշտոնյաները միաբերան պնդում են, որ ՄԻՊ-ը կոնկրետ փաստեր ներկայացնի: Վերիջնս էլ երեկ տարածած հաղորդագրությունում պաշտոնյաներին խորհուրդ է տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող փարիզյան սկզբունքները, ՀՀ Սահմանադրությունը , ինչպես նաև այլ երկրների օմբոևդսմենների զեկույցները:
«Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված իրավախատումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառներն առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ ու անթերի մատուցելով: Ավելին, առանձին գերատեսչություններ իրար հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավերցած զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ օմբուդսմենի բարձրացրած համակարգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կարեն Անդրեասյանը՝ շարունակելով,-«Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հարձակումները, ինչպես նաև լրատվամիջոցներում սոցցանցերում օմդշբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները , չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին»:
Հետգրությունում Մարդու իրավունքների պաշտպանը հավելում է՝ «Զեկույցների հրապարակման առումով մենք կես ճանապարհին ենք, և մինչև ապրիլի 29-ը ես այլևս չեմ արձագանքի այս թեմայով պետական մարմինների պաշտոնական ու պատվիրված հարձակումներին: Այս օրերին զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ՀՀ ԱԺ, որտեղ ըստ օրենքի կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Կլինի նաև մամլո ասուլիս, որի ընթացքում բոլոր հարցադրումներին կտրվեն ավելի մանրամասն ու համարժեք պատասխաններ»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button