Հասարակություն
Մեկնարկել է «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ԵՊՀ-ում և ՀՀ 6 մարզերում՝ Գյումրում, Արարատում, Արմավիրում, Կապանում, Գորիսում և Իջևանում, այսօր մեկնարկել է «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը: Հանրակրթական 15 առարկաներ ներառած օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4 ժամ է: Օլիմպիադայի փակումը տեղի կունենա ապրիլի 5-ին: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով: