ԿարևորՔաղաքական

Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրումներ դեռեւս չկան

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Հետընտրական զարգացումներից բացի այսօր օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:
Փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո քաղաքական ուժերն այժմ քննարկումների ու հստակեցումների նոր փուլում են, պատրաստվում են մայիսին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունները: Քաղաքական մյուս ուժերն առայժմ քննարկումների փուլում են: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 2013թ.-ի ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մեկնարկել է մարտի 11-ին: Իմ գործընկեր Շաքե Ավոյանը զրուցել է քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ ճշտել՝ արդյոք մինչ այս պահը եղել են առաջադրումներ, թե ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button