ԿարևորՄշակույթ

Բարի ժպիտ բաժանողը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 14-ին երկարատև hիվանդությունից հետո մահացավ գրող, երգիծաբան ու հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Երևանի սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է կունենա նրա հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` Երևանի քաղքային պանթեոնում: Արամայիս Սահակյանը 40-ից ավելի գրքերի հեղինակ էր, երկար տարիներ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր: Տասը տարի ղեկավարե է հանրային հեռուստաընկերության «Ծիծաղի տուն» սիրված հաղորդաշարը, Հայաստանի գրողների միության անդամ էր, ընտրվել է անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

«Տխրությունն ու դժբախտությունն առանց դուռը թակելու են ներս խուժում: Հեռւստաեթերից իմացա, որ այլևս մեզ հետ չէ Արամայիս Սահակյանը»,-ասում է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ով ոչ միայն Սահակյանի տողերով գրված հրաշալի երգերի կատարողն է, այլև նրա ամենամտերիմ ընկերներներից մեկը:
Արամայիս Սահակյանը ծնվել էր 1936 թվականին` Արծվաշեն գյուղում, ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը: Երկար տարիներ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր: Տասը տարի ղեկավարել է հանրային հեռուստաընկերության «Ծիծաղի տուն» հաղորդաշարը: Ժպիտ պարգևելու ցանկությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նույնիսկ անծանոթ մարդկանց հանդիպելիս հենց տեղում փոքրիկ քառատողով փորձում էր ժպիտ ու բարություն պարգևել: «Բարի մարդ էր Արամայիս Սահակյանը»,-նրան հենց այսպիսին էլ կհիշի երգիծաբան Սամվել Բաղդասարյանը:

40-ից ավելի գրքերի հեղինակ էր Արամայիս Սահակյանը, նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական ու համամիութենական մամուլում: Բազմաթիվ սիրված ու հայտնի երգերի տեքստերի հեղինակ է: Մաեստրո Մարտին Վարդազարյանի հետ նրա համագործակցության արդյուքում իրենց երաժշտական ձևավուորումն են ստացել մի շարք բեմադրություններ: Ծնվել հրաշալի երգեր: «Նրա ամենասիրելի թևավոր խոսքը Բաբաջանյանի «Չքնաղ երազ» երգի համար գրված իր տողերն էին` արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս»,-պատմում է Մարտին Վարդազարյանը: Նրանց վերջին համատեղ աշխատանքը նվիրված է կանանց: Արամայիս Սահակյանը երգի խոսքերը թելադրել էր հեռախոսով` հիվանդանոցից:

Մարտին Վարդազարյանը հիշեց Արամայիս Սահակյանի խոքերով գրված մի երգ, որը կոչվում է «Բարի ժպիտ բաժանողը»: Երգի հենց այս խոսքերով էլ ամբողջացրեց մեր զրույցը` նվիրված գրող, երգիծաբան ու հրապարակախոս Արամայիս Սահակյանին:

Մի ժպիտը մարդկային հազար ոսկուց բարձր է, թանկ
Ով չգիտի ծիծաղել, նա չգիտի`ինչ է կյանք
Ինձ էլ չանեք աչքաթող
Բարի ժպիտ բաժանող:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button