Անտրամաբանական պահանջնե՞ր, թե՞ անհրաժեշտություն. տաքսու վարորդները մտահոգված են


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մեր հանրապետությունում տրամաբանական տնտեսական քաղաքականություն չի վարվում, բարձրաձայնել է սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Մեր հանրապետությունում կա 15000 տաքսի, որից 9500-ը գործում է Երևանում: Արմեն Պողոսյանի խոսքով` առայժմ կան բանավոր առաջարկներ, սահմանափակել տաքսիների թիվը: Մեր երկրում մարդկանց 40% -ից ավելին աղքատության շեմից ներքև է ապրում, ասել է Պողոսյանը` նշելով, որ շատացել է տաքսիների թիվը, և սա լավ կյանքի արդյունք չէ: Կառավարությունում ստեղծված ստորաբաժանումը պետք է զբաղվի օրենքների կրճատումով ու փոփոխություններով և այդ փոփոխությունների մեջ մտնում է հանել տաքսիների դեղին համարանիշերը, ավտոմեքենաների ամենօրյա տեխզննումն ու վարորդների ամենօրյա բուժզննումը: Սպառողների միության նախագահի համոզմամբ` 3-ն էլ անտրամաբանական է: