ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը խիստ մտահոգված է Երևան-Վան չվերթի գործարկման մասին տեղեկությունից

Ադրբեջանը խիստ մտահոգված է Երևան-Վան չվերթի գործարկման մասին տեղեկությունից: 
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթի վերագործարկմանը, հայտարարել է, թե Անկարան այդկերպ «աջակցում ու ուժեղացնում է մի երկրի, որը շարունակում է օկուպացնել ադրբեջանական տարածքները», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նա հավելել է, որ Բաքվի համար հատկապես մտահոգիչ է այն, որ Հայաստանի հետ հարաբերություններ է հաստատում իրենց եղբայրական երկիր Թուրքիան: «Երբ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է այնպիսի երկիր, որի հետ մենք բերակամական կապեր ունեք և որի ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, ապա մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան»,-նշել է Հասանովը:
Հիշեցնենք՝ Երևան-Վան- Երևան ուղիղ չվերթը կգործարկվի այս տարվա ապրիլի 3–ից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button