Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ առանց ժողովրդի քայլ չի անի, ժողովուրդն էլ՝ առանց իրեն

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ մարտի 10- ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, այսօր հերթական հանրահավաքն է հրավիրել։ Այսօր նաեւ հրապարակում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման։
Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդը նշել է, որ ինքն առանց ժողովրդի ոչ մի քայլ չի անեի, իսկ ժողովուրդն էլ՝  առանց իրեն։
Նա նաեւ անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ նշելով, որ այս դատարանը տապալեց իր վերջին հնարավորությունը եւ այն այսուհետ պիտի ձեւավորվի միայն ժողովրդի կողմից։

Երեւանի ավագանու ընտրությունների մասին նշեց, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին նույն հավատով, ինչով որ մասնակցել է նախագահի ընտրություններին։

Առաջիկա օրերին նախատեսվում է կազմակերպել հավաք- համերգ, ռոք փառատոն, քաղաքացիական խորհրդի ձեւավորման քննարկումներ անցկացնել։

Ժամը 20։00- ի թողարկումից հատված

Ցուցադրել ավելի
Back to top button