ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյան.«Կառուցողական աշխատանքը մեզ մոտ բավականին հաջող է ստացվում»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր մասնաշենքի բացմանը: Ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ Ոստիկանության լավ աշխատանքի համար առաջին հերթին պետք է ոստիկանի համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն: Ոստիկանապետը նաև հայտարարել է, որ առաջիկայում Դավիթաշեն վարչական համայքնում բացվելու է անձնագրերի ու վիզաների վարչության նոր շենքը.«Ցավոք սրտի ոստիկանության վրա նույնպես անդրադարձել է որոշակի այսպես ասած ճգնաժամային երևույթներ, բայց այս պայմաններում կարողանում ենք հենց նույնիսկ մեր ոստիկանների ուղղակի աշխատանքի շնորհիվ, կամաց-կամաց բարոյական տեսքի ենք բերում ոստիկանական համակարգը: Մենք հանձնեցինք համայնքային ոստիկանության ութ հենակետեր, մեկ ամիս հետո մենք կունեանք ամենակարևորը` ժամանակակից բոլոր պօահանջներին համապատասխանող գեղեցիկ շենք Դավիթաշենում՝ անձնագրերի և վիազների վարչության շենքը: Այնպես որ կառուցողական աշխատանքը մեզ մոտ բավականին հաջող է ստացվում»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button