ԿարևորՄիջազգային

Նրան Պապ դարձրեց անպատասխան սերը

Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը հոգեւորական վեղար է կրել անպատասխան սիրո պատճառով։ Իտալական «Corriere della sera» թերթը գրում է, որ դեռ 12- 13 տարեկանում ապագա հովվապետը՝ Խորխե Մարիո Բերգալոն, սիրահարվում է հասակակից առջկան՝ Ամալիա Դամոնտեին։ «Եթե ես քեզ հետ չամուսնանամ, ապա հոգեւորական կդառնամ»,- ասել է պատանի Խորխեն, գրում է պարբերականը։

Պատմում են նաեւ, որ ապագա պապն իր սիրած էակին նվիրում է նկար, որտեղ պատկերված էր սպիտակ տուն կարմիր տանիքով։ «Այս տունը ես կգնեմ, երբ ամուսնանամ քեզ հետ»,- նկարի տակ գրել էր Խորխեն՝ ներկայումս Ֆրանցիսկ պապը։

Ամալիայի խոսքով՝ այս նկար-նամակը դուր չի եկել իր ծնողներին, որոնք ամեն ինչ արել են սիրեցյալներին բաժանելու համար։ «Ես այսպես էլ նրա այդ ուղերձին չպատասխանեցի։ Ես ցանկանում էի միայն, որ նա չքվեր իմ կյանքից»,- հայտնել է Ամալիա Դեմոնտեն արգենտինական հեռուստատեսությանը՝ նշելով, որ խնդրել է Խորխեին այլեւս չի հանդիպել, քանի որ գործ կունենա հոր հետ, իսկ մայրն էլ պատռել է նկար-նամակը։

76- ամյա Ամալիային այսօր արդեն լրագրողները հանգիստ չեն տալիս՝ փորձելով մանրամասներ իմանալ  անպատասխան սիրո մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button