Հասարակություն

ԿԳՆ- ն ներկայացնում է հակակոռուպցիոն հերթական ծրագիրը. նախորդն ամբողջությամբ իրականացվել է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԿԳ նախարարության կողմից մշակվել և այսօրվանից հանրային քննարկման է դրվել 2013-14 թթ հակակոռուպցիոն համալիր ծրագիրը: Այն նախորդ 2 տարիների համար նախատեսված հակակոռուպցիոն ծրագրի շարունակությունն է: Շահագրգիռ բոլոր կողմերը մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայացնել համապատասխան առաջարկներ ծրագրի վերաբերյալ:
Ամփոփելով նախորդ ծրագրի արդյուքներն ու ձեռքբերումները` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է. բոլոր իրավական ակտերն անցել են հակակոռուպցիոն փորձաքննություն, իսկ կրթության մեկ աստիճանից մյուսին անցնելն ավելի վստահելի: Նաև ներդրվել են մրցակցային մեխանիզմներ:
Ինչ վերաբերում է 2013-14թթ հակակոռուպցիոն ծրագրին`Աշոտյանը նկատեց, որ կոռուպցիոն կարևորագույն  ռիսկային ուղղություններից է  սովորողների գնահատման խնդիրը, պետական միջոցների տրամադրման հասցեականության ու արդարության սկզբունքի պահպանումը։
Սովորողների գնահատման ասպարեզում նախարարությունն առաջարկում է ներդնել ադապտիվ թեստավորման համակարգ, համակարգչային հմտություններով քննությունների կազմակերպում ինչպես դպրոցական ավարտական, այնպես էլ բուհական ընդունելության քննությունների պարագայում: Հակակոռուպցիոն ծրագիրը նախատեսում է նաև գյուղական թերհամալրված դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրում:

Խմդրի լուծման ուղղությամբ նախարարությունն առաջարկում է մի քանի տարբերակ, որոնց մասին սակայն ԿԳ նախարարը դեռևս վաղ է համարում խոսելը: 

Կարդացեք նաև
Close
Back to top button