ԿարևորՀասարակություն

Ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանինը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 19-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ֆեյսբուքում տեղի ունեցող անցուդարձերը ուսումնասիրել եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը: «Մարտի 10-ին Ժառանգության առաջնորդի հայտարարած հացադուլը հետընտրական ավելի լուրջ փուլ է սկսում»,- ասել է կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը և նշել, որ կենտրոնը շարունակելու է մարտի 10-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածի ուսումնասիրությունները: Հետընտրական շրջանում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան էջերը:

Առաջին հետընտրական փուլի արդյունքների ֆեյսբուքյան գնահատականները շատ ավելի խիստ էին, ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Գերակշիռ էր սև փիարը, քան ինքնագովազդը: Նրա խոսքով ֆեյսբուքում սաստկացել էր բացասական ուղղվածության քարոզչությունը և խաչաձև քարոզչական պայքարը: Հետընտրական փուլում կենտրոնն ուսումնասիրել է նախագահի թեկնածուների էջերը և ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանինը:

15000 մարդ հավանություն է տվել նրա ֆեյսբուքի էջին, սակայն մարտի 12-ի դրությամբ նրանց թիվը հասել է մինչև 28000-ի: Լաուրա Բաղդասարյանի ձևակերպմամբ` այս տվյալները ցույց են տալիս նրան համակրողների վերաբերմունքը նրա գործողություններին: Հրանտ Բագրատյանին ֆեյսբուքում մարդիկ հիմնականում կոչ են անում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջն էլ անընդհատ համալրվել է էպոսի հատվածներով, որի տակ գրվող մեկնաբանությունները քաղաքական երանգ էին տալիս այդ ամենին, տեղեկացրեց հետազոտողը: Ընտրությունների ժամանակ ամենաքիչ ձայներ հավաքած Արման Մելիքյանը ակտիվ է եղել ֆեյսբուքում: Նրա հետընտրական բոլոր գործողությունները կապված են եղել ընտրությունների արդյունքների վերաբերյալ անհամաձայնության հետ:

Ամենաառաջին առանձնահատկությունը հետընտրական ֆեյսբուքի դա այն է, որ ամսի 19-ից սկսվեց հետընտրական շրջան, որն ապացուցեց, որ սկանդալներն ու աննախադեպ իրադարձությունների շարքը չի ավարտվել: Հետընտրական ֆեյսբուքի ամենաշրջանառվող արտահայտությունը «բարև» բառն էր, ասում է Լաուրա Բաղդասարյանը: Բարևը նշանակում էր Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետ կապված ցանկացած իրադարձություն, որ կա ֆեյսբուքում:

Հումորները շեշտակի դադարեցին ամսի 10-ից հետո, նշեց բանախոսը: Մարտի 6-ից դադարեցին Ժառանգության կուսակցության ակտիվիստների ու Հանրապետական ներկայացուցիչների մեկը մյուսին սև փիար ուղղելը: Անցած մի քանի օրերի ընթացքում կենտրոնը նկատել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կամ իշխանություններին համակրող անձանց ֆեյսբուքյան թայմ աութի իրավիճակ: Ըստ նրա սպասողական իրավիճակ է, թե ինչ է տեղի ունենալու հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button