Քաղաքական

Ոստիկանապետն ինքը պետք է հանձնարարի վրան տեղադրել, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր երեկոյան ավանդական բացօթյա ասուլիսի է հրավիրել լրագրողներին: Իսկ ավելի վաղ՝ օրվա երկրորդ կեսին, Ազատության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների փորձը` վրան տեղադրել նախագահի նախկին թեկնածուի համար: 

Ոստիկանությունը հայտնել է, թե Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է եւ արգելվում է ասֆալտի վրա վրան տեղադրել:
«Եթե ոստիկանության գործողությունները օրինաչափ չեն, թող բողոքարկեն դատարանում»,- հայտարարել է Վալերի Օսիպյանը: Վերջինիս հետ այդ հարցով բանակցություններ են վարել Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ժամը 18։00 հիմնական թողարկումից հատված

Ցուցադրել ավելի
Back to top button