Մեկնարկեց ֆրանկոֆոնիայի միամսյակը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր մեկնարկել է ֆրանկոֆոնիային նվիրված միամսյակը, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` թատերական ներկայացումներ, ակադեմիական նվաճումների կենտրոնի բացում, ինտելեկտուալ մրցույթ, միջազգային գիտաժողով:
Ֆրանկոֆոնիային նվիրված միամսյակը շատ է կարևորում Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն և շատ է կարևորում հատկապես երիտասարդության համար:
«Ես կարծում եմ, որ ֆրանկոֆոնիայի զարգացմանը նպաստելը խիստ կարևոր է երիտասարդների համար, քանի որ վերջին տարիներին ֆրանկոֆոնիան միայն լեզվաբանական հանրություն չէ: Այն դարձել ընդհանուր արժեհամակարգ բոլոր ոլորտներում` ազատության, համերաշխության, տնտեսության, մարդու իրավունքների և մասնավորապես կրթական համակարգում: Այդ առումով ես առավել կարևորում եմ երիտասարդության դերը»։
Ֆրակոֆոնիայի օրերի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդեց մշակութային միջոցառում Լեզվաբանական համալսարանի ուսանողների մասնակցությամբ: