Քաղաքական

Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/140313politic.mp3

Հետընտրական զարգացումների, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ու իրավիճակի հնարավոր հանգուցալուծումների մասին են այսօր խոսել հանրապետական Մանվել Բադեյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: 

Ազատ Արշակյանը խորհրդային տարիներին հացադուլի մեջ եղել է: Այսօր  իրեն «Ժառանգության» համակիր է համարում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պայքարի ծայրահեղ  միջոցն ընտրելու որոշումը չի ողջունում։
«Լուրջ ու սթափ որոշումներ են պետք, իսկ դրանք քաղցած վիճակում, Ազատության հրապարակի նստարանին չեն ընդունվում»,- ասում է։

Հմայակ Հովհաննիսյանն էլ հիշեցնում է, որ հացադուլը, որպես քաղաքական պայքարի ծայնրահեղ ձև, բնորոշ է ամբողջատիրական, ավտորիտար երկրներին, ժողովրդավարական երկրներում այն համարյա  չի կիրառվում կամ կիրառվում է ժողովրդավարական  պայքարի զինանոցի սպառման դեպքում:  Հացադուլին դիմելը քաղաքագետին ինքնազոհաբերության նման մի բան է հիշեցնում:

«Րաֆֆին Դանկոյի նման իր սիրտը հանեց, գնաց առաջ ու ասաց՝ հնարավոր է»:

Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ  «Ժառանգության» առաջնորդն արդեն հասել է մեծ արդյունքի։
«Րաֆֆին իր  քայլերով իշխանություններին ստիպում է վերանայել իր վարքագիծը: Այսօր իշխանությունը այլևս զգուշավոր է գործում, այլևս չի համարձակվում այնպես վարվել, ինչպես մինչ այժմ էր անում»:

Ազատ Արշակյնաի ստեղծված իրավիճակից երկու ելք է տեսնում. կամ «Ժառանագությունը» ընդունում է իշխանությունների հետ համագործակցության տարբերակը, կամ մնում է ընդդիմադիր դաշտում, որը գնալով ավելի է նեղանում՝ կապված քաղաքական դաշտը լքած ուժերի կրկին  ասպարեզ վերադառնալու ցանկությունների հետ։
«Աստիճանաբար ,կարծում եմ, որ դաշտը լքած ուժերը կվերադառնան քաղաքական ասպարեզ։ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածքը կսեղմվի»։

Ազատ Արշակյանը կարծում է, որ համագործակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքրեը չեն թուլանա։
Նման մտավախություն ունի Հմայակ Հովհաննիսյանը։ Նա չի բացառում, որ Սերժ Սարգսյանն անձամբ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ այցի նախապատրաստական աշխատանքն արդեն արվել է

«Առաջին քայլն արեց Վովա Գասպարյանը՝ իր քայլով պատրաստելով Սերժ Սարգսյանը այցը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի շեմն արդեն ցույց է տվել՝ նա պահանջում է ԱԺ արտահերթ ընտրություններ»:

Արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հմայակ Հովհաննիսյանը ոչ միայն չի բացառում , այլև միանգամայն հնարավոր է համարում:

Հանրապետական Մանվել Բադեյանը զարմանում է, թե ինչու է ընդդիմությունը հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջում։ Նա հացադուլը իշխանությունների վրա ճնշում գործադրել է համարում, ասում է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա էլ Րաֆֆի Հովհաննիսյանին զիջել նախագահի աթոռը, ապա դրա իրավունքը չունի, «որովհետև հանրության ճնշող մեծամասնությունն իրեն է ձայն տվել:  Ուզել-չուզելով չի դա»։
Հանգուցալուծումը, ըստ Բադեյանի, հացադուլը դադարեցնելն ու կոշտ ընդդիմության շարքերը համալրելն է: Իսկ  անելիքն այդ դեպքում ընտրողների 40 տոկոսի անունից իշխանությանը փոփոխություններ պարտադրելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button