ԿարևորՀասարակություն
Առաջիկա 5-6 օերի ընթացքում ցրտահարումներ չեն կանխատեսվում


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Մարտ- ապրիլ ամիսներն անցումային ամիսներ են և hանրապետությունում նկատվում են կտրուկ եղանակակլիմայական փոփոխություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Վերջինի գնահատմամբ՝ այս տարվա գարունը եղել է կլիմայական նորմայից տաք, իսկ տեղումների քանակը՝ նորմայից շատ: Առաջիկա 5-6 օերի ընթացքում ցրտահարումներ չեն կանխատեսվում: «Մենք շատ ցուրտ մարտ ունեցել ենք 1985 թվականին, երբ օդի ջերմաստիճանը նվազել է 25 աստճանով, իսկ ամենատաք մարտը եղել է 2008-ին և 2010-ին, երբ օդի ջերմաստիճանը բարձրացել է 28-29 աստիճան»,- տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը: