Հասարակություն
Սելիմի լեռնանցքը փակ է բքի պատճառով


Ժամը 18.00-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: