Հասարակություն

Մայրն սպանել է նորածին երեխային

Աբովյանի ծննդատանը նախօրեին արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), «Փաստինֆոյին» հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

27-ամյա մայրը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տվել, որ երեխային սպանել է, քանի որ ի սկզբանե չի ցանկացել, որ նա ծնվի:

Ոստիկանությունից տեղեկացրել են նաև, որ երեխայի դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

Ցուցադրել ավելի
Back to top button