Հրատապ խորհրդակցություն. օրակարգում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է


Կանխատեսվող կլիմայական կտրուկ փոփոխությունները հրատապ խորհրդակցության առիթ են դարձել գյուղնախարարությունում, որին մասնակցել են նաեւ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները:
«Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետև մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է գարնանային վարարումներ և սելավային վտանգներ:
Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հորդորեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` միջոցներ ձեռնարկել , որպեսզի հակահեղեղային միջացառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:
Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին և գյուղացիական տնտեսություններին` հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար:
Կազմակերպել ջրանցքներում նախկինում տեղադրված դիմահարները հեռացնելու աշխատանքները»։