Հասարակություն

Երեւանը համագործակցում է աշխարհի 50 քաղաքների հետ

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանն  ունի միջազգային համագործակցության մեծ ցանց ավելի քան 50 քաղաքների հետ։ Նրանցից 36-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագրային համագործակցություն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

Նա շեշտեց, որ քաղաքի արտաքին կապերը  տարեց տարի ընդլայնվում են: Քաղաքապետարանի նպատակն է 2013 թվականին էլ ավելի ընդլայնել գործընկեր քաղաքների աշխարհագրությունը։
«
Դա ձևական բնույթ չի կրելու»,- ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը` ավելացնելով, որ գործընկեր քաղաքների հետ պետք է արդյունավետ ծրագրեր իրականացնեն:

Ներկայումս մշակման փուլում է Թեհրանի քաղաքապետարանի հետ լայնամասշտաբ համագործակցության ծրագիրը, նաեւ ծրագրերը Էլ Քուվեյթի, Ստավրոպոլի հետ, նախապատրաստվում է Բուխարեստի քաղաքապետի այցը Երևան: Ժամկետները համաձայնեցվում են:
«Կարևոր է մեր համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,- նշեց Դավիթ Գևորգյանը՝ ընդգծելով, որ անցյալ տարի Երևանը անդամակցել է Եվրոսիթիս եվրոպական քաղաքաների համայնքին։ Կառույցն ընդգրկում է Եվրոպայի հարևանությամբ գտնվող ավելի քան 170 քաղաքներ:
Վարչության պետի խոսքով` աշնանը նախատեսվում է  ֆրանսիական  Լիոն  և Վալանս քաղաքներում անցկացնել ապակենտրոնացված համագործակցության մեծ գագաթաժողով: Երևանը ֆրանսիական քաղաքաների հետ ունի  համագործակցության մեծ ծրագրեր:
Այս տարի լրանում է անգլիական Քեմբրիջի հետ համագործակցության 25 եւ  ֆրանսիական Լիոնի հետ` 20 ամյակները։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button