Անչափահասների հարցաքննության ժամանակ փաստաբաններ չեն եղել, ուսումնասիրությունն արձանագրել է նաեւ բռնության դեպքեր


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այսօր հերթական քննարկումն է կազմակերպվել անչափահասների իրավունքների պաշտպանության թեմայով: Նախաձեռնությունը միանգամից 4 կառույցներինն է. ՅՈՒՆԻՍԵՖ, Եվրամիություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտ: Այս կազմակերպությունների համատեղ իրականացրած ուսումնասիրությունը անչափահասների իրավուքնենրի ոտնահարման լուրջ դեպքեր է բացահայտել թե մինչև դատավարությունը, թե դատավարության ընթացքում, թե քրեակատարողական հիմնակներում:
Ուսումանսիրության համար հարացազրույց անցած 82 անչափահասների մոտ 21 տոկոսը իրազեկված չի եղել ձերբակալաման պատճառների մասին, 42 տոկոսը մինչև ստորագրելը չի կարդացել ձերաբակալության արձանգրությունը, անչափահասների հարցաքննության դեպքերի մեծ մասում փաստաբաններ ներկա չեն եղել , 82 հարցվածից 8-ը նշել է, որ ոստիկանության բաժանմունքներում ֆիզիզկական բռնության է ենթարկվել:
Ուսումնասիրությունն իրականացվել է օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների շրջանում, հարցվածները Աբովյան քրեակատարողական հիմնարկի, Վարդաշենի հատուկ դպրոցի, վերականգնողական կենտորնների երեխաներն են:
Համանման ուսումնասիրություն, ի դեպ, անցկացվել է հետխորհրդային 8 երկրներում: Համեմատական տվյալներ առայժմ չկան, բայց Հայաստանում բացահայտված փաստերն առավել քան մտահոգիչ է համարում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:
«Այս հետազոտության ասելիքը հետևյալն է. այն երևույթը, որ ունենք իրավապահ համակարգում խոշտանգումների առումով, նույն ձևով կիրառվում է անչափահասների նկատմամբ: Հստակ ու կոնկրետ քայլեր են պետք»,- ասաց նա։
Անչափահասների խնդիրը ոստիկանության ուշադրության կենտրոնում է, մեզ հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ուսումնասիրության արդյունքներին ասաց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
Քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը փոքր-ինչ թերահավատորեն է վերաբերում խոշտանգումների, իրավունքների խախտման մասին փաստերին:
«Անկեղծ ասած համաձայն չեմ։ Գուցե եզակի փաստեր լինեն, բայց որպես երևույթ խոշտանգում անչափահասների նկատմամբ չկա: Միայն այն փաստը, որ քրեակատարողական հիմնարկներում մենք 15 անչափահաս ունենք, ամեն ինչ ասում է»:
Նելլի Դուրյանը տարակուսեց նաև ուսումնասիրության մեջ գտած գնահատականներից մեկի առնչությամբ, համաձայն որի՝ օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների մեծ մասը հարցաքննության ժամանակ փաստաբան չի ունեցել:
«Անչափահասը չի կարող հարցաքննվել առանց փաստաբանի: Պարզապես չի կարող: Եթե իր փաստաբանը ներկա չէ, ուրեմն ներկա է հանրային պաշտպանը, ում պետությունը իր միջոցներով է հրավիրում»:
Հետազոտության հեղինակներից Արման Դանիելյանն այլ կերպ է մեկնաբանում իրավիճակը. փաստաբաններ, այո, տրամադրվում են, օրենսդրական ընթացակարգերը պահպանվում են, բայց միայն այն բանից հետո, երբ խոշտանգումն արդեն կիրառված է, իսկ ցուցմունքներն արդեն ստացված են:
«Իշխանությունների հետ աշխատելիս հասկանում ենք, որ խնդրի լուծման մի քանի փուլեր կան. առաջին փուլը խնդրի բացառելն է, երկրորդը՝ համաձայնելը, երրորդ փուլը՝ խնդրի լուծելն է: Ցավոք՝ մենք դեռ բացառելու փուլում ենք»:
Թե տեղական, թե միջազգային կառույցների ներկայացուցիչները համոզված են, որ օրենքի հետ խնդիր ունեցող և իրավախախտ երեխաների իրավունքները պաշտպանելու համար կոնկրետ քայլերի իրականացման կարիք կա: Նրանք շեշտադրում ու կարևորւմ են հատկապես օրենսդրական փոփոխությունները:
Ի դեպ՝ այսօր տեղեկացանք նաև, որ բոլորովին վերջերս՝ փետրվարի 16-ին, Ոստիկանության պետի հրամանով համակարգում նոր ստորաբաժանում է ստեղծվել. անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ վարչություն: