ԿարևորՔաղաքական

Օդային մեսիջ Աբդուլլահ Գյուլին. ճանաչել 1915 թ-ի ցեղասպանությունը

Շվեդահայերը մարտի 11-ին Շվեդիա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին դիմավորել են «Թուրքիա, ճանաչիր 1915 թ-ի Ցեղասպանությունը» գրությամբ թռչող պաստառներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասբարեզ» պարբերականը, այդ յուրօրինակ ակցիան կազմակերպել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը: Այն պահին, երբ Շվեդիայի թագավորական պալատում սկսվել է Գյուլին դիմավորելու արարողությունը, Ստոկհոլմի կենտրոնական շրջանի երկնքում երեւացել են Օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով պաստառները:

Պաշտոնական եռօրյա այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահը հանդիպել է թագավոր Կառլ 16-րդի հետ: Նա կհանդիպի նաեւ Շվեդիայի խորհրդարանի նախագահի, վարչապետի, գործարար շրջանակների եւ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button