Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ- ից աննախադեպ վճիռ է ակնկալում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ազատություն հրապարակում հացադուլը շարունակող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ ՍԴ- ն աննախադեպ վճիռ կկայացնի՝ ընտրությունների արդյունքը չընդունելով։

Նա պատսրաստ է դադարցնել հացադուլը «եթե ստանա երաշխավորված պատասխան լուծում գտնելու համազգային հարցերին»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ նշել է, որ դեմ է Մաքսային Միությանն ու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակծցությանը,։ սակայն չի նշանակում, որ Հայաստանը չպետք է սերտ հարաբերություններ ունենա ասիական երկրների հետ։

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է Հայաստանի համագործակցությանը ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ- ի հետ եւ կողմ «երկկողմանի ցանցավոր անվտանգության» համակարգին։

«Ռադիոլուրի» ժամը 18:00- ի հիմնական թողարկումից հատված

Ցուցադրել ավելի
Back to top button