Հասարակություն

Նաիրա Նահապետյան.«Երևանի ավագանին որպես ինստիտուտ կայացել է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԿԸՀ-ի որոշմամբ` օրերս հաստատվեց Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստաման և անցկացման միջոցառումների հիմնական ժամանակացույցը, որի համաձայն մարտի 11-ից մեկնարկել է ընտրական ցուցակների գրանցման գործընթացը: Սակայն Երևանի նոր ավագանու ձևավորումից առաջ քաղաքապետարանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն այսօր ամփոփել է գործող ավագանու աշխատանքի արդյունքները: Նրա գնահատմամբ` Երևանի ավագանին որպես ինստիտուտ կայացել է, իսկ վերջինի աշխատանքի արդյունավետության մասին կարող է դատել յուրաքանչյուր երևանցի ` տեսնելով մայրաքաղաքում վերջին տարիներին կատարված բազմաթիվ փոփոխությունները:

Երևանի մասին օրենքի ընդունումից հետո 2009-ին ձևավորվեց Երևանի առաջին ավագանին, որի անդամներից 36-ը հանրապետականնե’ էին, 17-ը «Բարգավաճ Հյաստանից», 13-ը` ՀԱԿ-ից, որոնք առաջին իսկ օրից հանդես եկան բոյկոտով ու , ըստ էության, որևէ մասնակցություն չեն ունեցել ավագանու աշխատանքներին: Հանրապետական կուսակցությունից Երևանի քաղաքապետարանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը խոստովանում է, որ բավականին դժվար էր լինել առաջինն ու կրել մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների բեռը: Չորս տարինեի ընթացքում Երևանը փոխեց երեք քաղաքապետ` յուրաքանչյուրն իր ձեռագրով ու գործելաոճով: «Դժվարություններով հանդերձ Երևանի ավագանին կայացավ»,-ասում է Նաիրա Նահապետյանը մատնանշելով մայրաքաղաքում վերջին տարիներին կատարված լուրջ փոփոխությունները:

«Մայրաքաղաքի մեծ հնչեղություն ստացած խնդիրների վերաբերյալ Երևանի ավագանու ձայնն, այնուամենայնիվ, չենք լսում, իսկ ավագանու նիստերում որոշումներն ընդանում են գրեթե միաձայն»,-նկատեցին լրագրողները, ինչի հետ ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց:

Քաղաքապետարանում ներկայում Մետրոպոլիտենի հետ կապված լուրջ ծրագիր է քննարկվում, սակայն ավագանու ներկայացուցիչը փակագծերի բացումն այս հարցում, վաղաժամ է համարում: Քաղաքային իշխանությունները լրջորեն մտահոգված են մայրաքաղաքի գերբեռնված ճանապարների խնդիրներով: Չինաստանից ներկրած ավտոբուսներն ու կառուցված վերգետնյա 15 անցումները խնդիրն ամբողջությամբ չեն լուսել: Կառավարության միջամտությունն այս հարցում անհրաժեծտություն են համարում: Քաղաքապետարանի օրակարգային խնդիրների ցանկում նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային ցանցի բարեփոխումներն են:

Ցուցադրել ավելի
Back to top button