Քաղաքական

Մինչեւ ապրիլի 9- ը ինչ- որ բան փոխվելու է, ասում է Ռուբեն Հակոբյանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Ժառանություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին և դրա պատճառներին է այսօր Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջին պատճառներից մեկը իշխանությունների կողմից պայքարի սրացումն է, որի գագաթնակետը Գեղարքունիքի մարզի դեպքերն էին։
Նա նշել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրությունները կեղծվել են, և իշխանությունն էլ օրենքի բոլոր դռները փակել է: Ամեն դեպքում՝ Ռուբեն Հակոբյանը հավատում է, որ մինչև ապրիլի 9-ը ինչ- որ բան փոխվելու է և չցանկանալով մանրամասնել մարտավարական քայլերը`  հավաստիացրել է, որ ի վերջո տեր են կանգնելու ժողովրդի ձայներին։

Ցուցադրել ավելի
Back to top button