ԿարևորՄիջազգային

Հռոմն այսօր նոր պապ կընտրի

Հռոմի պապի ընտրության համար Վատիկանում հրավիրված կոնկլավը տեղի կունենա այսօր: Այդ մասին որոշումն ընդունվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալների համընդհանուր հանդիպման ժամանակ: Կոնկլավում կարդինալները կքվեարկեն 2 անգամ: Քվեների հաշվարկից հետո քվեարթերթիկներն կայրվեն: Ավանդույթի համաձայն, եթե թեկնածուներից մեկը հավաքի անհրաժեշտ քանակի ձայներ (առնվազն 2/3 գումարած մեկ ձայն), կրակին հատուկ ներկ կավելացվի և Սիքստինյան կապելայից բարձրացող ծուխը սպիտակ գույն կստանա: Կոնկալավի առաջին նիստը տեղի կունենա տեղական ժամանակով 16.30-ին, իսկ այրվող քվեաթերթիների սպիտակ կամ սև ծուխը, կախված ընտրությունների ելքից, Սիքստինյան կապելայի ծխատար խողովակի վրա կհայտնվի 19.00-ին:

Հիշեցնենք որ, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է հոգևոր առաջնորդի իր կարգավիճակից փետրվարի 28-ին: Իսկ նախքան այդ` փետրավարի 11-ին. նա հայտարարել էր գահից վաղաժամ հեռանալու մասին: Բենեդիկտոս 16-րդը Կաթոլիկ եկեղեցին գլխավորել էր 2005 թ-ից: Նա դարձել էր 256-րդ Հռոմի պապը:

Ցուցադրել ավելի
Back to top button