Հայտարարվել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը


ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար, նախաձեռնող», «Լավագույն կին բարեգործ», «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգերում։
- Յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
- յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,
- հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:
Մրցանակաբաշխության մասին հայտարարությանը կարելի է ծանոծանալ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջում՝ (http://www.smednc.am)։ Հայտարարությանը կից տեղադրվում է նաև յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը, որը պետք է լրացնի հայտատուն և ներկայացնի առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև 2013 թվականի մարտի 17-ը: