ԿարևորՔաղաքական

«Համարձակություն ունեցեք եւ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը». Արմեն Եգանյանն ասել է թուրք գործընկերոջը

Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին օրեր առաջ իր գրառումներից  մեկում նշել էր, թե Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ապացույցներ չկան որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են: Կանադայում Հայաստանի դեսպան համարձակություն ունենալ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք դեսպանի անլուրջ  փաստարկներին  պատասխանել է բաց նամակով, որը տպագրել է կանադական Տորոնտո սթար պարբերականը: «Ես, որպես շարքային հայ, ոչ որպես դեսպան, ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու իմ թուրք գործընկերոջը, որը պարզվում է՝ իր աշխատանքային ակնառու գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ հիմնավոր պատմական ու իրավական ապացույց» չի տեսել: Անկեղծ հավատալով, որ իմ գործընկերը Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի պակաս ունի, պարզապես նրան փոքր-ինչ կուղղորդեմ», գրել է Կանադայում Հայաստանի դեսպանը:

«2002թ. Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը եզրակացրեց, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված սպանդը պարունակում է ՄԱԿ-ի Կոնվենցիայով սահմանված  ցեղասպանություն որակման բոլոր տարրերը: Բացի այդ, Կանադան, ինչպես նաև երկու տասնյակից ավելի պետություններ ու մի քանի միջազգային կազմակերպություններ, որոնց թվում է նաև Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Փաստեր գտնելու մեկ այլ տարբերակ էլ կա՝ պարզապես այցելելել ու շրջել Արևմտյան Հայաստանով. որը 11-րդ դարում նվաճվեց Ալթայի լեռներից եկած թուրք քոչվորների  կողմից: Նրանք անսպասելիորեն տեր դարձան հայկական հուշարձաններին, եկեղեցիներին ու ամբողջական քաղաքների, որոնք Թուրքիայի պետությունը հարկ չհամարեց  նույնիսկ անվանփոխել: Ինքներդ Ձեզ հարցրեք՝ որտե՞ղ են այդ քաղաքի բնակիչները, որտե՞ղ են դատարկ եկեղեցիների քրիստոնյա ծխականները, մեկուկես միլիոն հայերն ինչպե՞ս կարող էին պարզապես անհետանալ Երկրի երեսից:

Կարծում եմ, որ որոշակի պատմական փաստեր դեռ պահապանվում են Նոյի երկրում՝  քաղաքակրթության բնօրրանում, որն ականատես եղավ երիտթուրքերի կառավարության դաժան բռնություններին ու սրբապիղծ ոճրագործություններին: Արժանապատվություն ու խիզախություն ունեցեք ճանաչելու Ցեղասպանությունը, ինչը որ արեց հայտնի գրող, թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: Հարգանք ունեցեք այն տասը միլիոն հայերի նկատմամբ, որոնք դեռ սգում են սարսափելի կորուստը: Խիզախություն ունեցեք» իր բաց նամակում գրել է Կանադայում մեր երկրի դեսպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button