ԿարևորՄիջազգային

Բուքմեքերների գնահատմամբ` Հռոմի նոր Պապը իտալացի է լինելու

Բուքմեքերների գնահատմամբ` Հռոմի նոր Պապը իտալացի է լինելու: Մեծ Բրիտանիայի խոշորագույն բուքմեքերական գրասենյակներից մեկը William Hill-ը, հաղթանակի առաջնահերթությունը տալիս է Միլանի արքիեպիսկոպոս Անջելո Սկոլային:«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, բուքմեքերները խաղադրույքներ են ընդունում նաև Գանայի սևամորթ կարդինալ Պիթեր Կոդվո Ապպիախ Թարքսոնի հաղթանակի համար, իսկ հավակնորդների եռյակը եզրափակում է ևս մի իտալացի` Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն: Հիշեցնենք, որ Կոնկլավը` նոր Պապի ընտրությունները, մեկնարկում են այսօր:

Ցուցադրել ավելի
Back to top button