ԿարևորՀասարակություն

«Բարեւ»-ի ակտիվիստ.«Հանուն արդարության Րաֆֆի Հովհաննիսյանն իր կյանքն է դնում զոհասեղանին»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը դարձել է լայն քննարկման առարկա և այսօր էլ այն շարունակվում է: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ընդուներ ընտրությունների արդյունքները և շնորհավորեր Սերժ Սարգսյանին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և շեշտել, որ ընտրված նախագահին` Սերժ Սարգսյանին, ընտրությունների ավարտից հետո պետք է հնարավորություն տալ իրագործելու իր ծրագրերը: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը հանրապետական պատգամավորը կհասկանար գոնե սահմանադրական դատարանի վճռից հետո:

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը «Բարև» շարժման աջակից Իզաբելլա Աբգարյանը գնահատեց ծայրահեղ քայլ` ասելով, որ դրանով նա իր կյանքն է դնում զոհասեղանին հանուն արդարության, հանուն բոլորիս գաղափարների:

Իզաբելլա Աբգարյանի ձևակերպմամբ` սա կրիտիկական իրավիճակ է և հույս հայտնում, որ իշխանությունները կընկալեն դրության ողջ լրջությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ նստեց հացադուլի, օր օրի կվատթարանա նրա առողջությունը և մարդկանց կամքը կառավարել դժվար կլինի, կարծիք հայտնեց «Բարև» շարժման ակտիվիստը:

Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում պայքարի իր ձևը, և ինչպես պաշտպանի իր իրավունքները: Ժառանգության առաջնորդի քայլը հանրապետական պատգամավորի խոսքով ցանկալի չէր: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նստելը Ռուզաննա Մուրադյանը կհասկանար գոնե Սահմանադրական դատարանի վճռից հետո: Թեպետև, ըստ Մուրադյանի, հացադուլն ինչպես գործընթացի վերջ է, այնպես էլ նոր համագործակցության, գործընթացի սկիզբ կարող է լինել:

Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ վիճակը հասունացել է, և մարդիկ սպասում են կոնկրետ քայլերի և պատրաստ են գնալ ծայրահեղության: Ռուզաննա Մուրադյանին հետաքրքրում է, թե ինչից ելնելով է Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնել, որ իր դիակի վրայով կերդվի Հանրապետության նախագահը: Նա գտնում է, որ այդ արտահայտությունը կարող է անել այն մարդը, ով արդեն ոչ մի ելք չի տեսնում: Իսկ թե այս արտահայտությունը կարելի է որակել շանտաժ, բլոգեր, «Բարև» շարժման ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանը նշեց. ««Իմ դիակի վրայով անցնել» արտահայտությունը շանտաժ չէ, սա կոնկրետ պայման է, սա մարտահրավեր է, որ դրված է»:

Ցուցադրել ավելի
Back to top button