ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել

Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում:

«Այսօր դուք լսելու եք ոչ մի ամենալավ ելույթը, բայց միգուցե ամենապատասխանատուն: Հաջորդ հանրահավաքին` ուրբաթ օրը ավելի դուխով կխոսեմ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում նախօրեին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, հաղթանակը մեր միասնության մեջ է: «Մեր ուժը մեր ամբողջականության մեջ է, որը շատ ավելի զորեղ է եւ հաղթական, քան մեր առանձին-առանձին վերցրած բաժինները, հոսանքները: Այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դարձել է օվկիանոս: Մեր միասնական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որն ասում է` յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ սկսվում է մի սերմից: Սերմը ցանել ենք, հիմա պիտի բերք ունենանք միասին»,- նշեց նա եւ կոչ արեց իշխանություններին. «Հարգեք ժողովրդի հաղթանակը»:

Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 15-ին, ժամը 17-ին: «Այդ օրը քննարկելու ենք ապագա անելիքները, ՍԴ կայացրած վճիռը եւ միասին կանցնենք գործողությունների, որոշումների, եւ հաղթանակն ամրագրելու գործին»,- ասել է Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button