Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կսպասի ՍԴ որոշմանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում, որտեղ արդեն երկու օր է հացադուլ է անում, անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ երկխոսության հարցին՝ նշելով, որ նա հրավիրում է գործող նախագահին այստեղ «համազգային տագնապից» դուրս գալում հարցով երկխոսության։

ՍԴ հետ կապված նա նշեց, որ կսպասի դատարանի վճռին, եթե հարցը չլուծվի, ապա կասի թե ինչ կանի հետո։
Նա նաեւ նշել է, որ մինչեւ ապրիլի 9- ը պետք է բեկումնային փոփոխություններ լինեն Հայաստանում եւ ապրիլի 9- ին կծնվի նոր Հայաստանը։

Հետագա գործողությունները ներկայացնելով նշել է, որ ուրբաթ օրը կհրավիրի հերթական հանրահավաքը, որտեղ բոլորը կարող են դիրքորոշում հայտնել։ Այդ օրն էլ կխոսի Երեւանի ավագանու ընտրությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button