Հասարակություն

Վարչապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ Սայմոն ֆրեյզերի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման և տնտեսական նոր կապերի հաստատման գործում: Սայմոն Ֆրեյզերը նշել է, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան շուկայում բրիտանական ընդկերությանների ներգրավվածության ընդլայնմամբ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև ֆինանսական, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, դեղագործության բնագավառներում հնարավոր համագործակցությանը:
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ Սայմոն Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button