ԿարևորՔաղաքական

ՍԴ-ն սկսել է քննել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները

Սահմանադրական դատարանն այսօր` մարտի 11-ին ժամը 10.00-ից սկսել է  նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Նիստը կտեւի մինչեւ օրվա վերջ: Իսկ ՍԴ-ն որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, այսինքն` վերջնաժամկետը հինգշաբթի օրն է:

Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:

Ցուցադրել ավելի
Back to top button