Քաղաքական
Շիրակի նորանշանակ մարզպետին դիմավորեցին բողոքի ակցիայով


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր» — Գյումրի
Շիրակի մարզի նորանշանակ մարզպետը` Ֆելիքս Ցոլակյանն այսօր ծանոթացավ իր նոր աշխատավայրին, իսկ Ցոլակյանի անցած ճանապարհին ու կենսագրությանը Շիրակի մարզի համայնքապետերին ու պաշտոնյաներին ծանոթացրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Նորանշանակ մարզպետին նորակառույց Մուշ -2 եւ Անի թաղամասերում շինարարություն իրականացնող շինարարները դիմավորեել են բողոքի ակցիայով, պահանջելով վճարել իրենց չվճարված աշխատավարձերը։