ԿարևորՔաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է ՌԴ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button