Սպորտ

Յուրա Մովսիսյանը` հեթ-թրեքի հեղինակ

Մոսկվայում մարտի 10-ին տեղի ունեցած Մոսկվայի «Սպարտակ» և Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբների հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ «Սպարտակի»: Խաղի «գլխավոր հերոսը» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է եղել: Մովսիսյանը երեկվա հանդիպմանը դարձել է «Սպարտակի» բոլոր երեք գոլերի հեղինակը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում ռուսական երկու ակումբների միջև կայացած հանդիպմանն է անդրադարձել նաև ռուսական «Իզվեստիա» պարբերականը՝ ընդգծելով, որ Մովսիսյանը ոչ միայն ֆանտաստիկ խաղ է ցուցադրել, այլև դարձել «Սպարտակի» առաջին ֆուտբոլիստը, որն առաջնախաղում հեթ-թրեքի հեղինակ է դարձել:

«Խաղի հերոսը դարձավ Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը կարաղոցել է երեք անգամ նվաճել հակառակորդի դարպասը: Անհրաժեշտ է նշել, որ սա Մովսիսյանի առաջին պաշտոնական խաղն էր «Սպարտակի» կազմում: «Կրասնոդարի» նախկին հարձակվողը ոչ միայն վճռորոշ ներդրում է ունեցել համընդհանուր հաղթանակում, այլև մտել է ակումբի պատմության մեջ՝ որպես առաջին ֆուտբոլիստ, որը կարողացել է առաջնախաղում հեթ-թրեքի հեղինակ դառնալ»,-նշում է պարբերականը:

Ցուցադրել ավելի
Back to top button