ԿարևորՔաղաքական

Հայաստանի եվրաինտեգրման ուղին ճիշտ է, ասում է բրիտանացի փոխնախարարը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Միացյալ Թագավորությունն  աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը ի պատասխան լրագրողների այն հարցին, որ աշխարհում սկիզբ առած անկախության հանրաքվեների շարժումը տրամաբանորեն պետք է կիրառություն գտնի նաև Ղարաբաղի հարցում:
«
Շոտլանդիայում դեռ հանրաքվե չի անցկացվել և այն նախատեսված է 2014 թվականին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասաց նա։

Իսկ ընդհանրապես փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը ձեռնպահ մնաց ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջընթացի գնահատականը տալ։ Դիվանագիտական ընթացը երկարել է իհարկե, թեև տեղյակ եմ, որ ակտիվ շփումներ են տեղի ունենում և հարցը պետք է լուծվի առաջարկված երեք սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հիման վրա։
Պաշտոնական Բաքվից բազմիցս հայտարարություններ են հնչում, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում Ադրբեջանը կհարվածի Ստեփանակերտից թռչող քաղաքացիական օդանավերին: Լրագրողների այս հիշեցմանն ի պատասխան ՄԹ արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ չի ուզում մեկնաբանություններ անել։

Հայաստանը ճիշտ ճանապարհ է ընտրել՝ բռնելով Եվրաինտեգրման ուղին, կարծիք հայտնեց բրիտանացի փոխնախարարը: Ասոցացման համաձայնագիրը և ազատ առևտրային գոտիների ստեղծումը էապես կխթանի Հայաստան –ԵՄ հարաբերությունների առաջընթացին եւ տնտեսական զարգացում կապահովի Հայաստանին համար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button